Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ապրիլի 13-ին երկու կարգադրություն է ստորագրել, որոնց համաձայն երկու հանձնաժողով է ստեղծվել՝
- կորոնավիրուսային հիվանդության /COVID-19/ դեմ պատվաստումների գործընթացի վերաբերյալ, հանրային իրազեկման աշխատանքները լիարժեք կազմակերպելու և իրականացնելու նպատակով,
- Երևան քաղաքի հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի վարման հետ կապված աշխատանքները կազմակերպելու նպատակով։
Կարգադրություններում մասնավորապես ասվում է․
– «Ղեկավարվելով «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 25.03.2021թ. հ.04/5896-2021 գրությունը՝ կորոնավիրուսային հիվանդության /COVID-19/ դեմ պատվաստումների գործընթացի վերաբերյալ, հանրային իրազեկման աշխատանքները լիարժեք կազմակերպելու և իրականացնելու նպատակով՝
1. Ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել հանձնաժողովի նախագահին՝
1) իրականացնել կորոնավիրուսային հիվանդության /COVID-19/ դեմ պատվաստում-ների ներդրման միջոցառումներ, միկրոպլանավորում և հաշվետվություններ ներկայացնել Երևանի քաղաքապետին և ՀՀ առողջապահության նախարարությանը՝ ամիսը մեկ անգամ պարբերականությամբ.
2) մշտադիտարկել կորոնավիրուսային հիվանդության /COVID-19/ դեմ պատվաստում-ների գործընթացը, իրականացնել ամենօրյա քննարկումներ, բացահայտել առկա խնդիրները և իրականացնել դրանց լուծմանն ուղղված միջոցառումներ.
3) մշտադիտարկել հետպատվաստումային անբարեհաջող դեպքերը և արագ արձագանքել դրանց.
4) կազմակերպել և իրականացնել խորհրդակցություններ և հանրային իրազեկման աշխատանքներ բուժաշխատողների համար:
3.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը վերապահել հանձնաժողովի նախագահին»։
– «Ղեկավարվելով «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 10-ի հ.1189-Ա հրամանի հ.3 հավելվածի 46-րդ և 47-րդ կետերով սահմանված պահանջները՝ Երևան քաղաքի հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի վարման հետ կապված աշխատանքները կազմակերպելու նպատակով՝
1. Ստեղծել հանձնաժողով՝ հետևյալ կազմով.
Հանձնաժողովի նախագահ
- Արմինե Զոհրաբյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալ
Հանձնաժողովի անդամներ
- Մարինե Սեթյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության առաջատար մասնագետ,
- Աննա Չոբանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ։
2. Հանձնարարել հանձնաժողովին՝ իր գործունեության ընթացքում առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 10-ի հ.1189-Ա հրամանի պահանջններով:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի վրա։
4. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Հարությունյանի վրա»։