Երևանի ավագանին ապրիլի 20-ին նիստ կգումարի, որի ժամանակ երկու որոշում կընդունի երկու դպրոցի անվանակոչման վերաբերյալ։
Որոշումների նախագծերի համաձայն․
«Երևանի համար 87 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կանվանակոչվի ամերիկահայ բարերարներ Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվամբ` «Երևանի Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան հ.87 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն։
«Երևանի համար 49 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կանվանակոչվի քանդակագործ-մոնումենտալիստ Արա Արմենի Հարությունյանի անվամբ՝ «Երևանի Արա Հարությունյանի անվան հ.49 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն: