Ինչպե՞ս է Հայաստանյան բանկերի տերմինալների միջոցով գողացել օտարերկրյա բանկերի հաճախորդների գումարները

Լեռնիկ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. հունվար-մարտ ամիսների րնթացքում, անձամբ իր կողմից իրացնելու նպատակով պատրաստել է խոշոր չափերով կեղծ վճարային փաստաթղթեր հանդիսացող, գույքային իրավունքի մասին վկայող, իր իսկ անվանական տվյալներով պլաստիկ քարտեր, որոնց վրա տեխնիկական միջոցներ օգտագործելով ձայնագրել է արտասահմանյան բանկերում տարբեր քաղաքացիների բանկային հաշվեհամարները սպասարկող բանկային քարտերի հաշվեհամարների վերաբերյալ գողացված տվյալներ և նույն ժամանակահատվածում շրջանառության մեջ դնելով դրանք, ՀՀ տարածքում գործող՝ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերության, «ՎՏԲ բանկ Հայաստան» ՓԲ ընկերության, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲ ընկերության, «Յունիբանկ» ՓԲ ընկերության և «Հայբիզնեսբանկ» ՓԲ րնկերության կողմից սպասարկվող պոս-տերմինալների միջոցով իրացրել է պլաստիկ քարտերը՝ օտարերկրյա բանկերի մի շարք հաճախորդների հաշվեհամարներից գողության եղանակով թվով 58 առանձին դրվագով հափշտակելով գումարներ, ապա նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել հանցավոր ճանապարհով ստացված այդ գումարներից մի մասի ծագման աղբյուրը և պատկանելիությունը, ինչպես իր, այնպես էլ կողմնակի անձանց համար վճարել է տարատեսակ ծառայությունների դիմաց, գնել զանազան ապրանքներ և ավիատոմսեր, որով իսկ 49 առանձին դրվագով օրինականացրել է հափշտակված գումարները:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել