Ո՞ւմն էր իրականում բջջային հեռախոսի լիցքավորիչ սարքը

Նախկինում դատվածություն չունեցող Լիպարիտ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ծառայելով ՀՀ ՊՆ X զորամասի 1-ին գումարտակի 1-ին վաշտում հետախուզական դասակի կուրսանտ, 2012թ. նոյեմբերի 7-ին` ժամը 07.45-ի սահմաններում, նույն դասակի ննջարանում, ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, խախտելով ՀՀ ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 16-րդ հոդվածների պահանջները և բջջային հեռախոսի լիցքավորիչ սարքի օգտագործման կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել նույն դասակի կուրսանտ Հովհաննես Ք.-ի հետ, զինվորական ճտքակոշիկով հարված վերջինիս որովային հատվածին` պատճառելով առողջության ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել