Հազար դրամի համար վիճաբանել են համածառայակից Տիգրանի հետ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը շարունակում երկու եղբայրների` Մխիթար Գ.-ի և Մհեր Գ-ի նկատմամբ առաջադրված մեղադրանքի քննությունը:

Վերջիններս 1000 ՀՀ դրամ վերցրած պարտքը պահանջելու նպատակով մի խումբ անձանցով վիճաբանել են համածառայակից Տիգրան Մ-ի հետ: Վեճի ընթացքում քաշքշել, հայհոյանքներ են տվել և բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ` ստորացնելով Մկոյանի պատիվն ու արժանապատվությունը:

Տեղեկացնենք, որ եղբայրների նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի:

Համաձայն նշված հոդվածի`զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով և կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարիժամկետով:

Նշենք, որ Մխիթար Գ.-ի և Մհեր Գ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել