Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Խաչիկ Ն.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ Թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ անպարկեշտ ձևով ստորացրել է իր նկատմամբ պետ հանդիսացող ենթասպա Միրզոյանի պատիվն ու արժանապատվությունը, այն է` նրա դիտողություններին պատասխանել է սեռական բնույթի հայհոյանքով:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net