Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը շնորհարվորել է լրագրողներին:
Սիրելի լրագրողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ: SAPERE AUDE – ասում էին հին հռոմեացիները: Քաջություն ունեցիր իմանալու – թագմանում ենք մենք:
Ազատությունը կարևորագույն ֆենոմեն է բոլորիս կյանքում, ոչ միայն լրագրողների:
Պատմությունն ապացուցում է, որ այն կարող է լիարժեք ըմբոշխնել միայն բարոյական մարդը, մարդ, որն ունի արժեքներ, գիատակցություն և խիղճ:
Եղեք միշտ այդպիսին:
Աղբյուրը` Իրավաբան.net