Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (աշխատակազմի լեզվի պետական տեսչությունը (այսուհետ՝ Տեսչություն) նախարարության աշխատակազմի առանծնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ լեզվական քաղաքականության բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։
Տեսչությունը ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը ՀՀ կրթության և գիտության նախարարի (այսուհետ՝ Նախարար) ներկայացմամբ հաստատում է ՀՀ կառավարությունը։
Տեսչության նպատակներն ու խնդիրներն են՝
ա) Հայաստանի Հանրապետությունում լեզվի բնագավառում միասնական քաղաքականության իրականացումը.
բ) «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի
Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագրի պահանջների կատարման ապահովումը:
Աղբյուրը` Իրավաբան.net