Ծեծել և հափշտակել է 7000 դրամ արժողության բջջային հեռախոսը

Մհեր Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 17.01.2013թ. Երևանի Վարդաշեն 9-րդ փողոցի X շենքում ծեծի է ենթարկել Կարապետ Մ.-ին, այնուհետև բացահայտ` իր ընկեր Առուշան Ա.-ի ներկայությամբ Կարապետ Մ.-ի գրպանից հափշտակել է նրան պատկանող Նոկիա տեսակի 7000 դրամ արժողության բջջային հեռախոսը:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Համաձայն ՀՀ քրեական օրեսնգրքի 178-րդ հոդվածի՝

1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Խարդախությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
1.1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) խոշոր չափերով,
3) կաշառք ստանալու պատրվակով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Խարդախությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել