Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիս է հաճախորդի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարանը:
Նշենք, որ հաճախորդը այն ֆիզիկական անձն է, ով օգտվում է Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած կազմակերպության ծառայություններից կամ դիմում է դրանցից օգտվելու համար:
Կատարողական թերթ տալու մասին պահանջատիրոջ դիմումը դատարանը քննում է այն ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում: Պահանջատերն ու պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում: Դատարանն իրավունք ունի մերժելու կատարողական թերթ տալը` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով:
Աղբյուրը` Իրավաբան.net