Նոր որոշում` խաղատան կամ շահումով խաղի գործունեության վերաբերյալ

Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով և կառավարության համապատասխան որոշմամբ։

Դրանց համաձայն 2013 թ. հունվարի 1-ից նախատեսված է խաղատան կամ շահումով խաղի գործունեության իրականացում կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից կառավարության սահմանած որոշակի հեռավորությամբ գտնվող տարածքներում։

Նոր որոշմամբ կարգավորվում է Խաղային գործը, ներդրվում են արտոնագրման պայմանների հստակեցման մեխանիզմներ։ Հաջորդ որոշումը նույնպես թելադրված է վերը նշված օրենքով` Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքներում գտնվող խաղատան կամ շահումով խաղի գործունեության վերաբերմամբ։

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել