Ավտոմեքենան ընկել է ջրանցքը. Կա մեկ զոհ

Մայիսի 2-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղում ավտոմեքենա է ընկել ջրանցքը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և ջրափրկարարները:

Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 35 ՕТ 105 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից Կախանովի ջրանցքը:

Քիչ անց ավտոմեքենան դուրս են բերվել ջրանցքից: Հայտնաբերվել է ՌԴ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ` 1990 թ. ծնված Թ. Առաքելյանի դին:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել