Մայիսի 1-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Տաթև ճանապարհի 24-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և 15 մ բարձրության ժայռից ընկել «Սատանայի կամուրջ» կոչվող տարածք: Այնտեղ այդ պահին կանգնած, 1973 թ. ծնված Հայկ Մարտիկյանի վրա, ինչի հետևանքով վերջինս, վարորդը` 1976 թ. ծնված Վրույր Ղազարյանը, ուղևորներ` 1984 թ. ծնված Հերմինե Օհանջանյանը, 2002 թ. ծնված Սիլվա Ղազարյանը և 2007 թ. ծնված Սերոբ Ղազարյանը տեղում մահացել են: Մյուս ուղևորները` 2003 թ. ծնված Վահե Թունյանը, 1992 թ. ծնված Նոնա Թունյանը, 1972 թ. ծնված Մալվինա Ղազարյանը, 1990 թ. ծնված Գրիգոր Ավետյանը և 1996 թ. ծնված Աիդա Թունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Աիդա Թունյանը գիտակցության չգալով մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Աղբյուրը` Իրավաբան.net