Մատուցողը պետք է ունենա համապատասխան մասնագիտական կրթության

Սպասարկման ոլորտը երևի թե ամենակարևորներից է, քանզի դրանով է պայմանավորված այս կամ այն ծառայություններից օգտվելու հաճախականությունն ու ցանկությունը:
Այս առումով կարևոր չէ սպասարկման ձևը կամ մեթոդը, կարևորը որակն է:

Վաճառողն ինքնուրույն է որոշում սպառողներին սպասարկելու ձևերը և մեթոդները, սակայն օրենքով նախատեսված հետևյալ կարգը պետք է պահպանցի:

Այսպես.

Վաճառողը պետք է ունենա ճաշացուցակ, որը ներկայացվում է սպառողին (գնորդին):

Ճաշացուցակում նշվում է խոհարարական արտադրանքի զանգվածը և վերջինիս այն գինը, որը ենթակա է սպառողի կողմից վերջնական վճարման:

Վաճառողը յուրաքանչյուր աշխատողին պետք է ապահովի իր ստորագրությամբ հաստատված անվանաքարտով` աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան և ազգային ստանդարտին համապատասխան պաշտոնի նշմամբ:

Անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան և անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարի նշմամբ:

Վաճառողը պետք է ապահովի հանրային սննդի օբյեկտի աշխատողների աշխատանքային արտահագուստ կրելը:

Աշխատողներից` բարմենը, խոհարարը, հրուշակագործը, մատուցողը պետք է ունենան համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմ կամ վկայական:

Մատուցողի ներկայացրած հաշվում (որի երկրորդ օրինակը սահմանված կարգով մնում է վաճառողի մոտ) նշվում են նրա ազգանունը, սպասարկման օրը, կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի, գնովի ապրանքների անվանումները, քանակը, զանգվածը և վճարման ենթակա վերջնական գինը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել