Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը շարունակում է նախկինում դատվածություն չունեցող Արա Հ-ի վերաբերյալ քրեական գործի քննությունը: Նա մեղադրվում է այն բանում, որ 2012թ. ապրիլի 28-ին «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրին հարակից տարածքում, ապօրինի ձեռք բերված ատրճանակով, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով գործով դեռևս չպարզված պատճառով կրակել է Սեդրակ Ա-ի գլխի ուղղությամբ: Արա Հ-ն գործողությունն ավարտին հասցնել չի կարողացել:
Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով և 235 հոդվածի 1 մասով:
Տեղեկացնենք, որ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորմը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net