Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի կունենա Հ. Թարժումանյանի վերաբերյալ հերթական դատական նիստը:
Նա մեղադրվում է այն բանի համար, որ իր վարած ավտոմեքենայի առջևի կենտրոնական մասով վրաերթի է ենթարկել հետիոտն Ա. Հակոբյանին` անզգուշությամբ պատճառելով մահ:
Տեղեկացնենք, որ մեղադրանքն առաջադրվել է ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2 մասի:
Համաձայն նշված հոդվածի` ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Մեղադրյալը նաև կարող է զրկվել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նշենք, որ Հ. Թարժումանյանը նախկինում դատվածություն չի ունեցել: Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net