Այժմ իրենց նախընտրած մասնագիտություններով չընդունված բոլոր դիմորդները պատճառված վնասի հատուցման իրավունք են ստանում․ Ռուբեն Հայրապետյան

Երևանի ավագանու անդամ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ընդունելության քննությունների ցանկը՝ գրեթե նույնությամբ կրկնելով այն, ինչն արձանագրել էի մեկ տարի առաջ: Այժմ իրենց նախընտրած մասնագիտություններով չընդունված բոլոր դիմորդները պատճառված վնասի հատուցման իրավունք են ստանում:

Երբ բարձրագույն կրթության ոլորտի բարձրագույն պատասխանատուներն ամիսներ շարունակ կոնկրետ անձանց շահերն սպասարկող սերիական ապօրինություններ անելով էին գերբեռնված և դրա հետևանքով կատարելապես անտեսել էին ոլորտի կարևորագույն խնդիրները, հետևանքը սա պիտի լիներ:

Իսկ թե արդյոք բազմաթիվ ապացուցված վնասներ հասցրած սերիական ապօրինությունների հեղինակները պետք է պարզապես ազատվեն պաշտոնից կամ մեկ այլ պաշտոնի տեղափոխվեն, նույնիսկ ներողություն չխնդրեն արածների համար, և դրանով հարցը լուծված համարվի, կարծում եմ՝ խորհելու լրջագույն թեմա է հետպատերազմյան կառավարության համար:

Շարունակելի…»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել