Մայիսի 1-ին, ժամը 00.15-ին, 1986 թ. ծնված Դավիթ Հայրապետյանի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից՝ բախվել է հրապարակի քարե պատնեշին և ընկել մետրոյի գետնանցում:
Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 01.30-ի սահմաններում, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանության փոխանցմամբ՝ կատարվում է քննություն:
Աղբյուրը՝ Իրավաբան.net