Նոտար Է.Շաբոյանի կողմից ժառանգության իրավունքի վկայագիրը տրվել է օրենքին համապատասխան

Սերժիկ Պողոսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Է.Շաբոյանի, երրորդ անձ Ստյոպիկ Պողոսյանի` ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

Դիմելով դատարան` հայցվորը հայտնել է, որ 2005թ., համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188 հոդվածի, դիմել է ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակ և ընդունել մոր` Լ.Թովմասյանի ժառանգությունը։ Որպես ժառանգական գույք գրանցվել է կոպերատիվ բնակարանը։ Բնակարանի փայատերը, որի փայատիրական գումարները ամբողջությամբ մուծված էին 1984թ., հանդիսացել է հայրը` Սամվել Պողոսյանը:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածի 1-ին` կետի ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է։

Երարդշին թիվ 1 կոոպերատիվի ցուցակով նախկին Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների Երևանի 26-կոմիսարների շրջանային սովետի գործադիր կոմիտեի 01.01.1972թ. թիվ 28 միասնական օրդերի համաձայն` Երևան քաղաքի վիճարկվող բնակարանը հատկացվել է Սամվել Պողոսյանի և Լուսինե Թովմասյանի 5 անձից բաղկացած ընտանիքին։ Ընտանիքի մյուս անդամներն են հանդիսացել Սամվել Պողոսյանի և Լուսինե Թովմասյանի 3 որդիները` հայցվոր Ստյոպիկ Պողոսյանը, պատասխանող Սերժիկ Պողոսյանը և այժմ հանգուցյալ Սլավիկ Պողոսյանը։
Վերը նշված բնակարանի փայատերեր են հանդիսացել կողմերի ծնողներ` Սամվել Պողոսյանը և Լուսինե Թովմասյանը։

2009թ. նոյեմբերի 27-ին նոտար Էմմա Շաբոյանը տվել է Ստյոպիկ Սամվելի Պողոսյանին որպես Սամվել Պողոսյանի ժառանգի ժառանգության վկայագիր ամբողջ բնակարանի նկատմամբ։ Ստյոպիկ Պողոսյանի կողմից ներկայացված տեղեկանքը, որ ՔԿԱԳ արխիվում Սամվել Պողոսյանի և Լուսիկ Թովմասյանի ամուսնության վկայագիր չի հայտնաբերվել չի նշանակում, որ Սամվել Պողոսյանն օրինական կին չունի։ Ստյոպիկ Պողոսյանը լավատեղյակ էր, որ իր մոր` Լ.Թովմասյանի օրիորդական անուն ազգանունը Ալվարդ Առաքելյան է եղել։ Ժառանգական գործը շարունակելու նպատակով նոտարական գրասենյակ է ներկայացել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը /գործ թիվ ԵԱՔԴ-0554/02/08/, որտեղ հստակ գրված է եղել, որ դատաքննությամբ հիմնավորվել է, որ կողմերի ծնողները Սամվել Պողոսյանը և Լուսիկ Թովմասյանը երբևէ չեն հրաժարվել իրենց սեփականությունը հանդիսացող բնակարանից։

Դատաքննությամբ հաստատվել է, որ Սերժիկ Պողոսյանը 1991 թվականին հեռացել է վիճելի բնակարանից, գրանցումից դուրս գրվել և բնակություն հաստատել այլ հասցեում։ Նշված բնակարանում մնացել են գրանցված և բնակվող Ստյոպիկ Պողոսյանի ընտանիքը և ծնողները։

Փաստորեն, Սերժիկ Պողոսյանը չէր կարող մոր մահից հետո փաստացի տիրապետման կամ կառավարման հիմքով ընդունել իրեն հասանելիք ժառանգական գույքը, քանի որ, ինչպես նշվեց, վերջինս դեռևս 1991 թվականից չի բնակվում նշված բնակարանում։ Ավելին, գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ Սերժիկ Պողոսյանը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պաշտպանելու ծախuերը, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից uտացել է ժառանգատուին հաuանելիք գումարները։

Դատարանը հաստատված է համարել, որ ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Է.Շաբոյանի կողմից Ս.Պողոսյանին 27.11.2009թ. (գրանցված սեղանամատյանում թիվ 12277) ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը տրվել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան, ուստի բացակայում են այն անվավեր ճանաչելու իրավական հիմքերը։

Ուստի դտարանը վճռեց հայցը մերժել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել