Պռոշյան գյուղում կանցկացվեն նոր ընտրություններ

ՀՀ կառավարության մայիսի 2-ի նիստերի օրակարգում ընդգրկված է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղական համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումը։ Նոր ընտրություններ կկազմակերպվեն  որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը:

Դրա համար ՀՀ ֆինանսների նախարարությունը ԿԸՀ-ին կհատկացնի 1112202.5 դրամ, իսկ ՀՀ ոստիկանությանը` 405467.5 դրամ։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2012 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Հրաչ Մուրադյանը 2013 թվականի ապրիլի 2-ին սպանվել է:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել