Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Մարտիկ Ղ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականին հունվարի 07-ին` ժամը 20:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Արարատի մարզի Տափերական գյուղում բնակվող իր աներորդու` Վ. Սարգսյանի տան դիմաց` ճանապարհին, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության նկատմամբ, անտեսելով հասարակության մեջ ընդունված բարոյական նորմերի պահանջները` կատարել է խուլիգանություն, այն է` շուրջ 20-25 րոպե տևողությամբ խուլիգանական բնույթի հայհոյանքներ է տվել Վ. Սարգսյանի և վերջինիս տան անդամների հասցեին, որի ընթացքում նաև կոտրել է Վ. Սարգսյանի տան պատուհանի 4400 դրամ ընդհանուր արժողության երկու ապակիները, ապա կանգնել հաց թխելու համար նախատեսված էլեկտարական վառարանի վրա` շարունակել է իր խուլիգանական գործողությունները, որի հետևանքով վնասել է վառարանի 10.000 դրամ ընդհանուր արժողության երկու հատ մետաղյա պարույրնեերը:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net