Որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անչափահասը մինչև պատժի ժամկետը լրանալը պատիժը կրում է միևնույն ուղղիչ հիմնարկում, բայց ոչ ավելի, քան նրա քսանմեկ տարեկան դառնալը։
Տասնութ տարին լրացած դատապարտյալի` բացասական վարքագիծ դրսևորելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված առանձնահատկությունը չի գործում:
Արգելվում է որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անչափահասի պատիժը կրելու նպատակով փակ ուղղիչ հիմնարկ ուղարկելը:
Աղբյուր՝ Իրավաբան.net