Դեմիրճյան փողոցը փակած ցուցարարը Վազգեն Մանուկյանին չի ճանաչում․«Չեմ էլ ուզում ինչ-որ մեկին ճանաչեմ»

Երեկ՝ մարտի 9-ից, «Հարենիքի փրկության շարժման» աջակիցները փակել են Դերենիկ Դեմիճյանի փողոցը, այտեղ ևս վրաններ են տեղադրվել, ինչպես Բաղրամյան պողոտայում։

Ցուցարարները արգելափակել են Ազգային ժողովի բոլոր մուտքերը: Ակցիայի մասնակիցներից մեկն ասում է, որ ժողովուրդ օր օրի շատանում է. «Վաղը, մյուս օրն ակցիան այլ տեսք է ստանալու, այլ վայրերում են փակվելու փողոցները»։

Մեկ այլ ցուցարարի խոսքով՝ ինքը չի ճանաչում Հարենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին: «Ես անկուսակցական մարդ եմ, ոչ ոքի չեմ ճանաչում, չեմ էլ ուզում ճանաչեմ, միակ կուսակցությունը այս երկրում նա է, որ ես հայ քրիստոնյա եմ, հայ եմ, բայց ես հավատացյալ էլ չեմ, ուղղակի հայ եմ։ Հայ լինելու համար պետք չի կուսակցական լինել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել