Դերենիկ Դեմիրճյան փողոցում տեղադրված վրանները փակել են ԱԺ մուտքը

«Հայրենիքի փրկության շարժման» կողմնակիցները վրաններ են տեղադրել Դերենիկ Դեմիրճյան փողոցում:

ԱԺ մուտքերն արգելափակելուց հետո հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանն՝ ընդգծելով, որ գիշերելու են այդտեղ։

«Եկեք պայմանավորվենք, որ բոլոր այն պետական ինստիտուտները, որոնք կատարում են հակասահմանադրական գործողություններ, պետք է արգելափակվեն։ Քաղաքական մեծամասնությունը գերի է ընկել այդ խելագարի ձեռքը, մեր գործողություններով մենք օգնում ենք, որ նրանք ազատվեն նրա գերությունից։ Նիկոլ, գրի՛ր հրաժարականդ եւ հեռացիր, այլ տարբերակ դու չունես։ Մենք տեղեկություններ ունենք, որ բոլոր մարզերից ոստիկանական ուժեր են բերվում մայրաքաղաք։ Ուզում եմ դիմել ոսիկաններին․ տղե՛րք, մի արեք այդ բանը, այս բանակը միայն մերը չի, այս պետությունը միայն մերը չի, նաեւ ձերն է։ Մի՛ ենթարկվեք այդ խելագարի ապօրինի հրամաններին։ Դուք այդ իրավունքն ունենք։ Այդ մարդու գործունեության հետեւանքով մենք կորցրել ենք մեր հայրենիքը, 5 հազար զոհ ենք տվել, ձեր ընկերները գերության մեջ են, այդ մարդը շարունակում է հանձնել մեր հայրենիքը, դուք պետք է չենթարկվեք այդ խելագարին, կանգնեք Բանակի կողքին, պետության կողքին հանուն Արցախի, հանուն Հայաստանի ապագայի, հանուն ձեր ու մեր երեխաների, հանուն մեր ժողովրդի։

Հարգելի ժողովուրդ, սա իշխանություն-ընդդիմություն պայքար չէ, սա իշխանության համար պայքար չէ, սա Հայրենիքի փրկության համար պայքար է, խնդրում եմ ճիշտ գնահատել իրավիճակը․ այս մարդու իշխանության յուրաքանչյուր օրը վտանգ է մեր պետության համար։ Այո, բոլոր ինստիտուտները պետք է շրջափակենք, որոնք հակապետական են ու հակազգային։ Բոլոր այն անանց, որոնք դավաճանել են մեր ժողովրդին ու պետությանը, պետք է նետել պատմության աղբանոցը։ Ազգ, բանակ, հաղթանակ», հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել