Ցուցարարները պատրաստվում են վրաններ տեղադրել Դեմիրճյան փողոցում

«Հայրենիքի փրկության շարժման» կողմնակիցները պատրաստվում են վրաններ տեղադրել Դերենիկ Դեմիրճյան փողոցում, ԱԺ-ը մյուս մուտքի մոտ։

Ոստիկանները պնդում են, որ ցուցարարների գործողությունները անօրինական են և կոչ են անում ցրվել։

Նշենք, որ այս պահին ոստիկանները փորձում են թույլ չտալ քաղաքացիների կողմից ԱԺ շենքի շրջափակումը։

Սաղաթելյանը հորդորում է ոստիկանությանը դադարեցնել ուժերի կուտակումը, իրենք կանգնելու են ԱԺ մուտքի մոտ։ Դիմելով քաղաքացիներին՝ նա հորդորեց պատից այս կողմ գալ․ «Մենք պատի ներսի հետ գործ չունենք։ Մեր այստեղ հավաքվելը մի նպատակ ունի, այս շենք մտնելու փորձ որևէ մեկը չանի։ Մենք այդ սադրանքին չենք գնալու, սա մեր հերթական անհնազանդության բողոքի ակցիան է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել