Նախատեսվում է սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն օգտագործել նաև սպորտային համալիրներից, լողավազաններից օգտվելիս

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ սոցփաթեթի շահառու աշխատողների սոցիալական կարիքների բավարարման, մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է սոցփաթեթի ծառայությունների ավելացման նախագիծ:

Ըստ այդմ՝ նախատեսվում է․

Սոցփաթեթի համար հատկացվող միջոցների օգտագործում նաև մարզա-առողջարարական, սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար։

Հնարավորություն` սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն օգտագործել նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի մարման կամ առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել