ԿԳՄՍՆ-ն համավարակի ընթացքում գնել է 20.560 հատ բժշկական դիմակ, 1500 զույգ ձեռնոց, 260 լիտր ալկոգել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ներկայացրել են հաշվետվություն, թե համավարակի շրջանակներում ինչ միջոցառումներ և ծախսեր են իրականացվել: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին ԱԺ-ում տեղի ունեցող Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Արկադի Խաչատրյանը:

«2020 թվականի ընթացքում ԿԳՄՍՆ-ի կողմից գնվել են ապրանքներ 1 մլն 926 հազար դրամի և ծառայություններ 376 հազար դրամի: Մասնավորապես՝ ձեռք են բերվել 20.560 հատ բժշկական դիմակ, 1500 զույգ ձեռնոց, 260 լիտր ալկոգել, 4 անհպում ինֆրակարմիր ջերմաչափ»,-ներկայացրեց Արկադի Խաչատրյանը

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել