«COVID-19 Հայաստան, միասին հաղթահարենք համավարակը» դրամահավաքի շրջանակներում ի՞նչ գնումներ են արվել

Այսօր՝ մարտի 9-ին, Ազգային ժողովում տեղի ունեցավ նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ: Զեկուցողն էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրկանը:

«Ստացել ենք նամակ Տիգրան Ավինյանից, որը հանդիսացել է նաև պարետ արտակարգ իրավիճակների ժամանակահատվածում, որով տեղեկացվում է, որ կառավարությունը առաջարկում է ողջամիտ ժամկետ՝ ամբողջական և սպառիչ տեղեկատվություն ներկայացնելու համար մինչև մարտի 30-ը, և Տիգրան Ավինյանի գրասենյակի կողմից կամփոփվի պետական մարմինների կողմից ստացվող պատասխանները, մարմինները պետք է պատասխան ուղարկեն կառավարություն: Այնտեղ ամփոփվելուց հետո մինչև մարտի 30-ը, կներկայացվի քննիչ հանձնաժողովին»,-ասաց Արկադի Խաչատրյանը:

Արկադի Խաչատրյանը նաև ներկայացրեց, թե «COVID-19 Հայաստան, միասին հաղթահարենք համավարակը» դրամահավաքի շրջանակներում ի՞նչ գնումներ են կատարվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել