Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը կմերկնի Իրան։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին 2021 թվականի մարտի 9-10-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ Հայաստան-Իրան. գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի պայմանագրում փոփոխությունները նախապատրաստող աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով։
2. Հակոբ Վարդանյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հակոբ Վարդանյանի՝ Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»: