Կենտորն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Աննա Մ.-ի(անունը փոխված է):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելու հանգամանքը, հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու դիտավորությամբ`զուգորդված ծանր հանցագործության մեջ մեղադրելով, 2012թ. նոյեմբերի 29-ի ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ իբր 2012թ. նոյեմբերի 28-ին Խանջյան փողոցում գտնվող «XXX» Կարաոկե ակումբում իր ծանոթ Արմեն Պ.-ն դանակի սպառնալիքի ներքո, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի` հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝ նույն արարքը, որը՝զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net