Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։
Դիտարկման քսանյոթ կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը:
«Մարդասիրական ականազերծման կենտրոնի ականազերծող թիմերը շարունակում են իրենց աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1623 հա տարածք, 508 կմ ճանապարհ, 5077 բնակելի շենք, ներառյալ՝ 30 սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25154 պայթուցիկ օբյեկտ:
Ռուս խաղաղապահները ուխտավորներին Ստեփանակերտից ուղեկցել են դեպի Դադիվանք և Ամարաս»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։