Աշակերտների 40.4 տոկոսն ունի ցածր ինքնագնահատական․ Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Գնահատման և թեստավորման կենտրոնը յուրաքանչյուր տարի, բացի ավարտական և միասնական քննություններից, մի կարևոր գործառույթ է իրականացնում՝ ուսումնական տարվա ընթացքում որոշ առարկաներից ազգային ստուգատեսի շրջանակներում թեստավորում, որի արդյունքում պարզվում է, թե ինչպիսի արդյունքներ ունեն մեր աշակերտներն այս կամ այն առարկաներից, ինչպես են դրանք փոխկապվում տարբեր գործոնների հետ։

2019 թվականին ստուգատեսն անցկացվել է Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայոց պատմություն առարկաներից, ութերորդ դասարաններում։ Ստուգատեսին մասնակցել է 3300-ից ավել սովորող՝ մարզերի և Երևանի 137 դպրոցներից։ Բացի առարկայական թեստերից, նրանց տարբեր հարցեր են տրվել, այդ թվում՝ այն մասին, թե ինչ հեշտությամբ է իրենց տրվում բանաստեղծություն անգիր անելը, արձակ ստեղծագործություն կարդալը, որևէ բան կարդալ և վերլուծելը։ Պատասխաններից դատելով՝ աշակերտների 63.1 տոկոսը նշել է, որ հեշտ է անգիր սովորում: Արդյունքում առարկայի թեստից նրանց միջին միավորը 0.3-ով ցածր է «համամիտ չեմ» պատասխանած 13.9 տոկոս աշակերտների միջին միավորից:

Ուշագրավ է նաև, որ աշակերտների 40.4 տոկոսն ունի ցածր ինքնագնահատական: Երեք առարկաներից էլ բարձր արդյունքներ են գրանցել ցածր ինքնագնահատական ունեցող աշակերտները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել