Նշված ճանապարհահատվածներով մեքենան վարեք բացառապես ձմեռային անվադողերով․ ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են․

«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում տեղումներ են ձյան տեսքով, իսկ Շիրակի մարզում առկա են սառցակալած ճանապարհահատվածներ:

Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար:

Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք նշված ճանապարհահատվածներով մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել