Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը հայտնում է.
Այսօր 18:00 Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա ավագանու իրավական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում է ընդգրկված իմ և գործընկերոջս՝ Թեհմինա Վարդանյանի հեղինակած կառավարությանը և վարչապետի ուղղված ուղերձը:
Նման ուղերձներ ընդունել են Հայաստանի շատ ու շատ համայնքներ, այդ թվում Սյունիքի համայնքների գերակշիռ մասը:
Մեր նախագիծը շրջանառության մեջ էր դրվել շուրջ չորս ամիս առաջ և առաջիկա նիստին այն ընդգրկվել է ավագանու հերթական նիստի օրակարգում: