Իրականում հենց ես եմ կանգնեցրել այս արդյունաբերական գոտու նախագծի որոշման կայացումը․ Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է Lurer.com կայքի հրապարակած տեսանյութերից մեկին, ինչի մասին գրում է․

«Լուրեր.քոմ -ը հրապարակել է տեսանյութ, թե իբր Կառավարությունն անգործ է և չի թողնում այս ռազմաարդյունաբերական գոտին ստեղծել։

Իրականում հենց ես եմ կանգնեցրել այս արդյունաբերական գոտու նախագծի որոշման կայացումը, քանի որ այն ծիծաղելիորեն արհամարհում էր ՀՀ քաղաքացիների շահերը։

Եթե պարոն Թովմասյանն համաձայն է ներդրումային պայմաններում ներառել տեսանյութում հնչեցվող «տասնյակ միլիոն դոլարները», արտադրական ծավալները և գումարները, ապա երկու շաբաթվա ընթացքում ծրագիրը կներկայացվի կառավարության հաստատմանը, իսկ եթե 9 հեկտար հողակտորը Երևանում, ուզում է վերցնել չնչին ներդրման խոստման դիմաց, ապա ես կմնամ իմ կարծիքին, որ սա ոչ թե ներդրումային ծրագիր է, այլ ՀՀ քաղաքացիների կողոպուտ։

Մենք նաև առաջարկել ենք այս գործարքն իրենց պայմաններով ու հարկային արտոնություններով իրագործել Երևանից տարբեր այլ քաղաքում, բայց, անհասկանալիորեն, հենց Երևանի թանկարժեք հողակտորն է իրենց պետք այս արտադրական գոտու համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել