Մարությանի որոշումներով դպրոցներից մեկի տնօրենն ազատվել է պաշտոնից, մեկ այլ դպրոց նոր տնօրեն ունի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարի 8-ին որոշում է ստորագրել, ըստ որի Երևանի դպրոցներից մեկի տնօրենի պաշտոնի համար Քրիստինա Պապոյանի հետ պայամանգիր է կնքվել։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի № 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Ղ. Ալիշանի անվան հ.95 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2021թ. հունվարի 25-ի նիստի հ.10 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ 05.02.2021թ. h.12/9214 զեկուցագիրը`

1. «Երևանի Ղ. Ալիշանի անվան համար 95 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Քրիստինա Էդուարդի Պապոյանի հետ 2021 թվականի փետրվարի 8-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /08.02.2021թ.-08.02.2026թ./:

2. «Երևանի Ղ.Ալիշանի անվան համար 95 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Անժելա Մարությանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»։

Փետրվարի 23-ին, քաղաքապետի մեկ այլ որոշմամբ պաշտոնից ազատվել է Ա. Արմենակյանի անվան համար 26 հիմնական դպրոցի տնօրենը։

«Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով, հիմք ընդունելով Ա. Արմենակյանի դիմումը և նրա հետ 2016թ. դեկտեմբերի 20-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «գ» ենթակետը՝

1.Արմենուհի Անդրանիկի Արմենակյանին՝ 2021 թվականի փետրվարի 23-ից ազատել «Երևանի Ա. Արմենակյանի անվան համար 26 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

2.«Երևանի Ա. Արմենակյանի անվան համար 26 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Հերմինե Վահանի Հարությունյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել