Գյումրիում հնչեցված կրակոցների պատճառով բերման են ենթարկել Կոլյա Ղուկասյանին

Ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների փաստի առթիվ կա կասկածյալ: Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Գյումրիի բաժին բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը:

Տեղեկացնենք, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Կոլյա Ղուկասյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին է:

Ոստիկանության փոխանցմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել