Ցեղասպանությունը դատապարտող երեք նոր վահանակներ կտեղադրվեն ԱՄՆ-ում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Peace of Art կազմակերպությունը ԱՄՆ քաղաքներում երեք նոր վահանակներ կտեղադրի` կոչ անելով դատապարտել և ճանաչել հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկանում ենք peaceofart.org ինտերնետային կայքից: Վահանակները կտեղադրվեն ԱՄՆ երեք քաղաքներում` Ֆոքսբորոյում, Ուոթերթաունում ու Քեմբրիջում:

Կազմակերպության հիմնադիր Դանիել Վարուժան Հեջինյանն իր խոսքում նշել է, որ այս վահանակների նպատակն է կոչ անել միջազգային հանրությանը ճանաչել հայոց ցեղասպանությունը. «Այս վահանակներով մենք մեր հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին` միաժամանակ կոչ անելով ճանաչել հայոց ցեղասպանությունը: Արդեն 98 տարի է անցել, բայց այդ ոճիրը իր հետքն է թողել պատմության վրա` 1.5 մլն. հայի զրկելով կյանքից»:

 

Լուսանկարը` peaceofart.org

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել