Կինը մեղադրվում է ամուսնուն դանակահարելու համար

Նախկինում դատվածություն չունեցող Իրինա Ա.-ն մեղադրվում է նրանում, որ ամուսնու` Գարիկ Դ.-ի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով երկու անգամ դիտավորությամբ հարվածել է վերջինիս որովայնին և կրծքավանդակի հետին պատին` նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս`կյանքին վտանգ սպառնացող:

Մեղադրյալ Իրինա Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի՝

1. Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ,
3) առանձին դաժանությամբ,
4) շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով,
5) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
6) շահադիտական դրդումներով,
7) ահաբեկչությամբ զուգորդված,
8) խուլիգանական դրդումներով,
9) այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով,
10) բռնաբարությամբ կամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններով զուգորդված,
11) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,
12) տուժողի մարմնի մասերի կամ հյուսվածքների օգտագործման նպատակով,
13) անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել