Ավտոմոբիլային ճանապարհների նախագծումը, շինարարությունը, նորոգումը և պահպանումն իրականացվում են ըստ գործող շինարարական նորմերի:
Ավտոմոբիլային ճանապարհների նախագծերի համաձայնեցումն ու հաստատումը և կառուցման, նորոգման ու պահպանման աշխատանքների շահագործման հանձնումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքներն իրականացնում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընտրված կապալառու կազմակերպությունները` առնվազն 18 ամիս սպասարկման ժամկետով:
Գնման առարկային ներկայացվող ընդհանուր չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Յուրաքանչյուր բնակավայր պետք է ունենա միջպետական ճանապարհային ցանցի հետ կապող առնվազն մեկ ավտոմոբիլային ճանապարհ` ապահովված անցանելիությամբ:
Նախագծային աշխատանքներ կատարող կազմակերպությունները և անձինք ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի, դրանց հետ կապված աշխատանքների` սահմանված կարգով կազմված նախագծերը համաձայնեցնում են պետական ճանապարհային մարմնի հետ: Համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության կազմակերպման կահավորանքին (ճանապարհային նշաններին, լուսացույցներին) ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net