Նախկինում դատվածություն չունեցող Անդրանիկ Մ.-ն մեղադրվում է նրանում, որ հյուրընկալվելով իր ազգական Ալվարդ Ա.-ին պատկանող ՀԱ Բ-2 թաղամասի X շենքի թիվ X բնակարանում` ննջասենյակի պահարանի վրա դրված Ֆլորա Ա.-ին պատկանող կանացի պայուսակից գաղտնի հափշտակել է վերջինիս ոսկյա շղթան, որից հետո վաճառելու նպատակով տվել է իր ընկերներ` նախկինում դատվածություն չունեցող Նարեկ Զ.-ին և նախկինում դատված, դատվածությունը մարված Ռուստամ Մ.-ին, որոնք էլ նախապես իմանալով, որ շղթան գողացված է` նախնական համաձայնության գալով վաճառել են շղթան` Ֆլորա Ա.-ին պատճառելով զգալի չափերի հասնող նյութական վնաս:
Գործով երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net