Նախկինում դատվածություն չունեցող Մուրադ Խ.-ն մեղադրվում է նրանում, որ գիտակցելով իր տրամադրած տեղեկությունների կեղծ լինելը` ծանր հանցագործության` առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ մեղադրելով Սուսան Կ.-ին ու նրա որդի Սերոբ Ս.-ին 18.10.2012թ.-ին հաղորդում է տվել և հետագայում իր բացատրություններում նշել, որ վերջիններիս 2006թ. մարտի 14-ին կնքված «Նյու Ֆրենդ» ՍՊԸ-ի բաժնեմասերի առք ու վաճառքի պայմանագրում կեղծել են իր ստորագրությունն ու առանց իր իմացության տիրացել իրեն պատկանող 33 տոկոս բաժնեմասերին` իրեն պատճառելով 80.000 ԱՄՆ դոլարի` առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս:
Գործով մեղադրյալ Մուրադ Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net