Տուժողը հրաժարվեց ցուցմունք տալուց

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը քննության առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արման Ա.-Ի (անունը փոխված է):

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 16.11.2012թ.` ժամը 09:20-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ Վաչիկ Զ.-ի կողմից Ս.Մարգարյանի հետ վիճաբանելու և դիտավորությամբ նրա առողջությանը կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հանդես գալով որպես տուժող, առանց որևէ պատճառաբանության 19.11.2012թ հարցաքննության և 14.12.2012թ լրացուցիչ հարցաքննության ժամանակ հրաժարվել է ցուցմունքներ տալուց և դատավարական փաստաթղթերը ստորագրելուց:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի` վկայի կամ տուժողի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելը՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել