Ինչո՞ւ ընկերությունից 300000 ՀՀ դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճար չի գանձվի

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե Մալաթիա-Սեբաստիայի հարկային տեսչությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Առգասար Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ խնդրելով «Առգասար Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 619100 ՀՀ դրամ, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը։

ՊԵԿ-ի ներկայացուցիչները դատարան ներկայացրած հայցադիմումով և դատաքննության ընթացքում հայտնել են, որ պատասխանողի պարտավորությունը պետական բյուջեի հանդեպ 01.11.2011 թվականի դրությամբ կազմում է 619100 ՀՀ դրամ, որից` ապառք՝ 341000 ՀՀ դրամ, տույժ՝ 244400 ՀՀ դրամ, տուգանք՝ 33700 ՀՀ դրամ։

Ի հիմնավորումն պահանջի՝ դատարանին են ներկայացրել բռնագանձման ենթակա վիճարկվող գումարի հաշվարկը ըստ հարկատեսակների, ավելացված արժեքի հարկի հաշվարկի, կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված (հաշվարկված) եկամուտների, պահված եկամտահարկի հաշվարկների, գործատուների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվետվությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե Շահումյանի հարկային տեսչության 18.06.2010 թվականի թիվ 1010394 ստուգման ակտի պատճենները, լիցենզիայի վերաբերյալ տեղեկանքը և այլ փաստաթղթեր։

Պատասխանողը կատարել է 300000 ՀՀ դրամի վճարումներ՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով, հետևաբար, դատարանը գտավ, որ ՊԵԿ-ի հայցը՝ 300000 ՀՀ դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով գումարը բռնագանձելու պահանջի մասով ենթակա է մերժման։

Ուստի դատարանը վճռեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե Մալաթիա-Սեբաստիայի հարկային տեսչության հայցը բավարարել մասնակիորեն։ «Առգասար Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 319100 (երեք հարյուր տասնինը հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ։

Իրավաբան.net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել