Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կարող է դրսևորվել մի քանի ձևով, և պարտադիր չէ, որ այն ուղղակիորեն ուղղված լինի դատավորի դեմ:
Այսպես.
Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կարող է դրսևորվել դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կարող է դրսևորվել նաև պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով:
Աղբյուրը` Իրավաբան.net