Մանե Թանդիլյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Մեսրոպ Առաքելյանի հետ

Այսօր՝ հունվարի 8-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն աշխատանքային հանդիպում է ունեցել հայաստանյան գործընկեր կառույցի ղեկավար Մեսրոպ Առաքելյանի հետ։ Այս մասին հայտնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում, արցախցիներին հուզող սոցիալական խնդիրների շարունակական լուծման համատեքստում, կարևորվել է տեղահանված բնակչության կացարանային հարցի կարգավորումն որպես առաջնահերթություն դիտարկելն ու համապատասխան աշխատանքների շուտափույթ ծավալումը։

Գործընկերներն օրախնդիր հարցի լուծման առնչությամբ քննարկել են հեռանկարային համապատասխան մեխանիզմներ՝ վերահաստատելով այդ ոլորտում ևս առաջիկայում համատեղ գործունեության անվերապահ իրականացումը»,- ասված է հայտարարության մեջ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել