Դինո Գոլդ մայնինգ ընկերության դատական նիստը ընդդեմ Եղիա Ներսիսյան

Այսօր ժամը 15.00-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր դատարանում Արմեն Դանիելյանի նախագահությամբ տեղի կունենա բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Հայաստանում հանքարդյունաբերող ընկերություն «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանի նկատմամբ քաղաքացիական հայց է ներկայացրել` վերջինիս մեղադրելով ընկերությանը զրպարտելու մեջ: Կապանի «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսեսյանի նկատմամբ 2013 թվականի հունվարի 25-ին հայց է ներկայացրել ընկերությանը զրպարտելու համար: Ընկերությունը պահանջում է հերքել պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները:

Եղիա Ներսեսյանը, ԱՄՆ-ի հայ համայնքին ներկայացնելով հանքարդյունաբերող ընկերությունների աշխատանքը, ասել էր, թե Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն հանքագործների նկատմամբ էլեկտրաշոկ է կիրառել:

Այսօր դատարանի դիմաց 14:30-ին բնապահպան-ակտիվիստները կազմակերպել են ակցիա, որի նպատակն ցույց տալ, որ Եղիան ճշմարտությունն է ասել, բայց քանի որ ՀՀ-ում տիրում է վախի մթնոլորտ, գյուղացիները չեն կարող բարձրաձայնել սրա մասին:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել