Ի՞նչ է պետական դավաճանությունը և ի՞նչ մեղմացնող հանգամանք կա այդ արարքի համար
Պետական դավաճանությունը համարվում է առանձնակի ծանր հանցանք, որի համար սահմանված է 10-15 տարվա ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Պետական դավաճանություն է համարվում ՀՀ քաղաքացիների կողմից թշնամուն պետական գաղտնիքների տրամադրումը, նրա հետ բանակցություններ վարելը:
Փաստաբան Թամարա Բաղդասարյանի խոսքով՝ դեռևս 2003 թվականից հոդվածը դասվել է առանձնապես ծանր հանցագործությունների դասին և մինչ այս պահը որևէ փոփոխությունների չի ենթարկվել:
Պետական դավաճանություն գործելու դեպքում, որոշակի հանգամանքների առկայության դեպքում հնարավոր է, որ անձը ազատվի պատասխանատվությունից:
Մանրամասները՝ տեսանյութում