Անմահացել է հրետանավոր Սերյոժա Ղուկասյանը․ ՀՊՏՀ

ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի հեռակա 2-րդ կուրսի ուսանող, հրետանավոր Սերյոժա Ղուկասյանը Արցախա-ադրբեջանական պատերազմն սկսելուն պես առաջնագիծ էր մեկնել որպես կամավոր (ծնվ. 1996թ.): Այս մասին հայտնում են ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Պատերազմում, թշնամու գրոհը հետ մղելիս, նա ընկավ հերոսի մահով:Ֆակուլտետի դեկան Նարեկ Կեսոյանի փոխանցմամբ` Սերյոժան Արմավիրի մարզի Լենուղի գյուղից էր, նախորդ տարի ՀՊՏՀ-ում ուսումը շարունակելու էր եկել ՀԱՊՀ-ից (Պոլիտեխնիկ):

«Նա խելացի տղա էր: Բոլորս նրան հիշում ենք որպես լավ մարդ, բարի, ընկերասեր, հարգված ու սիրված»,-ասում է դեկանը:

Ցավակցում ենք հերոսի ընտանիքին, հարազատներին: Հավերժ փառք ու խոնարհում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել