Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը դիմել է համայնքի բնակիչներին․ «Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20-60 տարեկան բոլոր տղամարդկանց, ովքեր ի զորու են զենք վերցնել, նաև ովքեր նոր են վերադսրձել արցախյան ռազմաճակատից, նենգ ոսոխը սպառնում է զավթել մեր տարածաշրջանը։ Մեր զինվորները կռվում են Արցախում, իսկ մենք պետք է պաշտպանենք Սյունիքը։ Բոլորս ի զեն։ Բնակչությանը խնդրում եմ խուճապի չմատնվել։
Զինվորագրման մանրամասների համար դիմել Քաջարանի համայնքապետարան կամ Երկրապահ կամավորականների միություն։
Համայնքի ղեկավար` Մանվել Փարամազյան»։
https://www.facebook.com/MUNICIPALITYOFKAJARAN/posts/3142454169314576